Արատես

Օգոստոսի 22-ին ես իմ ընկերների հետ մեկնեցի եռօրյա ճամբար՝Արատես։Ճանապարհը իհարկե երկար էր եւ հոգնեցուցիչ,բայց քանի որ շրջապատված էի իմ ընկերներով, շատ չհոգնեցի։Հասնելով տեղ մենք դասավորեցինք մեր իրերը եւ գնացինք ճաշելու։ Ուտելիքը իսկապես համեղ էր: Շատ արշավների ենք գնացել, որոնցից վտանգավորներ կային։ Առաջին օրը այցելեցինք Արատեսի եկեղեցին, որը կառուցվել է 9-րդ դարում:Նաեւ յոթ կմ արշավ ենք գնացել ու այդքանել վերադարձել: Երեվի ամենաշատը ես հավանել եմ խարույկի մոտ երեկոներ անցկացնելը։ Հետ վերադառնալիս մենք կանգնեցինք Սեվանա լճի մոտ, որտեղ նույնպես շատ լավ ժամանակ անցկացրեծինք։ Ես այս երեք օրվա ընթացքում դրական լիծք ստացա ու շատ հավանեցի այս ճամբարը: Նաեւ շնորհակալ եմ տիկին Սոֆիային , որ այս օրերի ընթացքում մեր կողքին էր։

Անքուն գիշերներ

Մի օր կինը եւ ամուսինը ընտանիք կազմեցին, բայց նրանք ունեին մեկ դժբախտություն: Նրանք չէին կարող իրար կողքի քնել: Մեկը անդադար խանգառում էր մյուսին: Մեկ օր մյուսը վերցնում էր ամբողջ վերմակը ,մյուսին թողնելով սառեցնել: Հաջորդ օրը նրանցից մեկը քնի մեջ գոռում էր, կամ միամիտ խփում իր երկրորդ կեսին: Վերջում նրանք այնպես վիճեցին , որ բաժանվեցին եւ անսահման երջանիկ էին, որ վերջապես հանգիստ կքնեն:

Առաջին տպավորություն

Բարեւ,ես Աննան եմ: Բնավորությամբ փակված եմ, բայց միաժամանակ դեմ չեմ նոր ընկերներ ձեռք բերելուն: Այս կրթահամալիրի մասին ինձ պատմել է մայրս, եւ ես այն շատ հավանեցի: Առաջին տպավորությունը ինձ մոտ դրական է: Շատերի հետ նույնիսկ ընկերացել եմ: Ես շատ եմ հավանում դասավանդելու մեթոդը : Բայց ինչքանել ուսուցիչը լավ դասավանդի, ես կարծում եմ, որ իմ կրթության համար պատասխանատու եմ ես:

Design a site like this with WordPress.com
Get started