Ամառային ճամբարի ամփոփուն

Մեր ամառային ճամբարը սկսվեց մայիսի 30-ից եւ ցավոք սրտի արդեն վերջացավ:

Առաջին օրը մենք մեր խմբով հավակվեցինք եւ սկսեցինք ծանոտանալ: Իրար ավելի լավ ճանաչելու համար Մադամ Կարինեն շատ հետաքրքիր խաղ էր կազմակերպել: Ամեն մեկս թղթի վրա գրում էինք “Ո՞վ եմ ես:” եւ առանց անուն գրելու ներկայացնում էինք մեզ: Հաջորդ հարցում ներկայացնում էինք մեր երազանքները եւ թե ինչ ենք նրանց հասնելու համար անում: Մադամ Կարինեն հերթով կարդում էր եւ մենք պետք է հասկանայնք թե ում է պատկանում թերթիկը:

Այդ օրը ունեցանք նաեւ շատ հետաքրքիր քննարկումներ եւ ֆրանսերեն լեզվով մուլտֆիլմի դիտում:

Հաջորդը օրը լիովին նվիրեցինք Սուռեալիզմ մշակութային շարժմանը ։ Ուսումնասիրեցինք այն, խաղեր խաղացինք այդ թեմայով, ինչպես նաև քննարկում ունեցանք և օրը վերջացրեցինք սեփական կարծիք կազմած սուռեալիզմի մասին։

Երրորդ օրը մասնակցեցինք Ինտելեկտուալ խաղ-մրցույթին: Շեր թիմը մենք որոշեցինք անվանել “Դե Ժա Վու” : Այս խաղի ընթացքում զարգացրեցինք մեր թմային աշխատանքը, մարզեցինք մեր ուղեղները և հավաքեցինք 6 միավոր սեփական քրտինքով։Մեր թմի բոլոր անդամները հավասար կեպով ակտիվ էր խաղի ընթացքում:

Շաբատվա վերջին օրը մասնակցեցինք ավարպականների 《Ցտեսություն ֊ցնծություն》 նախագծին: Հետո տխուր մեր օրը անցկացրեցինք հետագա նախագծերը պլանավորելով:

Երկուշաբթի մենք պլանավորեցին կատարել այց Սերգեյ Փարաջանովի թանգարան: Մեզ ներկայացրեցին նրա կենսագրությունը, դժվար կյանքի տարիներր , արվեստի գործերը։Մտերմիկ միջավայրում շրջեցինք թանգարանով , ուսումասիրեցինք պարզ արված, բայց խորը իմաստ ունեցող գլուխգործոցները։ Այցից հետո մի փոքր թափռեցինք քաղաքում , կիսվեցինք տպավորություններով և կարծիքներով, քննարկեցիքն հետագա օրերի անելիքներն ու ուղեվորվեցինք տուն։Բավականին գեղեցիկ , գունավոր ու հագեցած օր էր։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started